Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան: 2018 թվականին ՔՊ-ն օրենք է ընդունել, որտեղ միջոցառումներ կազմակերպություններին մրցույթներ պետք չեն, և միջոցառումները կարող են իրականացվել ուղղակի գնումներով:
Այդ օրենքից հետո երկու փոխկապակցված «Ֆակտորի փրոդաքշն» և «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերություններ առանց մրցույթի 7,284,285,110 դրամի կամ 18,6 մլն դոլարի պետական պայմանագրեր են ստացել մինչև այսօր: Այս ընկերությունների հիմնադիրները Հ1-ի նախկին աշխատակիցներն են և մինչ Երևան կենտրոնի թաղապետ դառնալը, Տիգրան Ավինյանի տեղադրված թաղապետ Պետրոս Պետոյանը իր մարքեթինգային բիզնեսը որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Ֆակտորի փրոդաքշն»-ին։
Ելնելով Երևանի ամանորյա զարդարման ծիծաղելիորեն չափազանցված պայմանագրերի փաստերից՝ կարող եմ եզրակացնել, որ այս ընկերությունների կատարած աշխատանքի իրական արժեքը կազմում է ոչ ավելի, քան իրենց կողմից գանձվող վճարի 10-15%-ը, հետևաբար՝ կարծում եմ, շուրջ 15 միլիոն դոլարը «նվեր» է ոմանց համար: Նկատի ունեցեք, որ Երևանի քաղաքապետարանն ունի իր Ձևավորում և Սպասարկում ՀՈԱԿ, որը չի օգտագործվում և փոխարենն այս ընկերություններին միլիոնավոր դոլարներ են բաժանվում։ Ավինյանի 87 մլն դրամի երդմնակալությունը նույնպես «Բեգրաունդ Փրոդաքշն» կողմից է կազմակերպվել։