Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում

Փետրվար 07,2025 09:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել:

Բնականաբար որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում: Գրեթե ոտքի վրա, առանց երկրի ղեկավարի ընդունելության համար պատշաճ արարողակարգի, հապշտապ հանդիպմանն ինչպես կարող էին էական հարցերի շուրջ քննարկումներ լինել:

Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա:

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728