Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը փաստաթղթերը հրապարակեց, քանի որ ճանապարհը ՌԴ-ի հսկողության տակ տեղափոխելու խոսակցություն կար. Արեգ Քոչինյան. «Ա1+»

Փետրվար 06,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ ցորենի 80 տոկոսը ներկրում ես մի երկրից, դա ինքնիշխանության սպասարկման ուղի չէ, հակառակն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ հակադարձելով ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը բարձրացրել է իր անվտանգության մակարդակը։

Վարչապետն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր նաև Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային կետից և Իրան-Հայաստան սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցին, ինչպես նաև ԱՄՆ -ի կողմից ՀՀ սահմանային կարողությունների զարգացմանը նպաստելու հնարավորությանը։ Քոչինյանն ասում է՝ սահմանապահ ծառայության բարեփոխման համար նախ անհրաժեշտ է այն դուրս բերել ԱԱԾ-ի կազմից։ Այդպես է արել հարևան Վրաստանը, անգամ՝ Ադրբեջանը։

«Դա բռնապետական երկրներին հատուկ լուծում է։ Սահմանապահ Ծառայությունը չպետք է լինի ԱԱԾ կազմում։ Մենք ԵՄ-ի հետ մեր պարտավորություններում նույնպես ունենք սահմանապահ ծառայությունը քաղաքացիական դարձնելու պարտավորություն»,- ասաց նա։

Քոչինյանը նաև հավելեց, որ մենք շուտով ականատես կլինենք ԵՄ-ի հետ ավելի խորը փաստաթղթային բազայի ձևավորման․

«Մենք ԱՄՆ-ի հետ արեցինք հարաբերությունները խորացնելու քայլ՝ ստորագրելով ռազմավարական գործընկերության մասին խարտիան, ես մտածում եմ, որ հավելյալ քայլ կանենք նաև ԵՄ-ի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728