Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Դըկոտինյին ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ Արմավիրի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ուղղությամբ

Փետրվար 06,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, երեկ` փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան  ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։

12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով։

Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունեց  և շնորհակալություն  հայտնեց դեսպանին այցի համար՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական  համագործակցությունը։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուընկալության համար՝ ընդգծելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հատկապես Արմավիրի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում երկուստեք գույքագրվեցին ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելություն կատարել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ (CEPFA)՝ տեղում ծանոթանալու հիմնադրամի աշխատանքներին, ծավալած գործունեությանը։

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728