Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Ադրբեջանական կողմը այսօր Բաքվում մեր հայրենակիցների դեմ իրականացվող շինծու «դատավարություններից» հրապարակումներ է արել։
Բացի Արայիկ Հարությունյանի խոսքերից, մեջբերել են նաև Դավիթ Բաբայանի խոսքը, իբր նրանք ասում են, թե ճնշումներ չկան։
Բայց իրողությունը հասկանալու համար բավական է կարդալ Բաբայանի ասածն ամբողջությամբ, որտեղ նաև ասված է․ «․․․Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, իրենց հարց տան, իրենք ինչպես կվարվեին․․․»։
Կարդացեք նաև
Կարծում եմ անգամ ճնշումների տակ ու նման բարդ իրավիճակում Բաբայանը իր ուղերձը տվել է։
Նաև ասեմ, որ ես լուսանկարներ առհասարակ չեմ դնում իմ էջում՝ հասկանալի պատճառներով, բայց Ռուբեն Վարդանյանի այս լուսանկարը ինձ վրա շատ ազդեց, այս մարդու պայքարելու կամքը ուղղակի ապշեցնող է․․․