Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից

Փետրվար 06,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Հրաժարվելով միջազգային ատյաններում ներկայացված դատական հայցերից՝ մենք հերթական անգամ դատարկում ենք մեր բանակցային ֆոնդը, նույնիսկ եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից։ Սա ոչ մի կերպ չի երաշխավորում, որ Ադրբեջանը՝ ներկա կամ ապագա իշխանությունների օրոք, նոր հայցեր ու պահանջներ չի ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ։

Ուստի, ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից։

Հակառակ դեպքում՝

  • կփոշիացվի Արցախյան շարժման իրավապաշտպան և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելիչ նշանակությունը։
  • կլեգիտիմացվի ադրբեջանական կեղծ թեզը՝ Հայաստանի բռնազավթողական քաղաքականության վերաբերյալ։
  • մեր ապագա սերունդներին ծանրաբեռնելու ենք դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
  • Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, կդառնա 150 հազար մարդու, Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարող պետություն։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728