«Ազատություն». Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը նախաձեռնում է «ԶԼՄ-ների մասին օրենքի» ընդունում, որը կսահմանափակի արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը, հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացված եկամուտներին, իսկ բուն օրենքը կմշակվի բրիտանական օրենսդրության հիման վրա, հաղորդում է Эхо Кавказа-ն:
«Օրենքը սահմանելու է ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն մոնիթորինգի և այդ ստանդարտների պահպանման ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմները», – ասել է Մդինարաձեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: