Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆաշիզմի» փնտրտուքով զբաղվող ադրբեջանցի պատգամավորները կարող են ուղղակի այցելել Ռամիլ Սաֆարովին. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 06,2025 17:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Այս միջադեպը հաստատում է, որ Հայաստանը կառավարվում է ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների՝ Հնչակների կամ Դաշնակցության կողմից՝ խիստ հակաթուրքական, հակաադրբեջանական գաղափարախոսական հարթակի հիման վրա, և բնականաբար մի շարք հարցեր է առաջացնում․․․», – ասել է ադրբեջանցի պատգամավորներից մեկը՝ իբր մեկնաբանելով Ղարիբ Բաբայանի միջադեպը։

Մի պատգամավոր էլ ասել է․ «Հայկական ռասիզմը, որը 19-րդ դարի վերջում դարձավ ազգային գաղափարախոսություն, լուրջ խնդիրներ առաջացրեց շրջակա աշխարհագրական տարածքներում ապրող բոլոր ժողովուրդների, ներառյալ հենց հայ ժողովրդի համար։ Օսմանյան կայսրության տարածքներում ստեղծված Հնչակները, Դաշնակցությունը և այլ կուսակցություններ ու շարժումներ, ստանալով մեծ կայսրությունների նյութական և բարոյական աջակցությունը, թունավորեցին հայ բնակչության միտքը, ինչը հանգեցրեց ողբերգական բացասական հետևանքների․․․»։

Փաստորեն մեզ մինչև հիմա դաշնակներն ու հնչակներն են կառավարում, տեղյակ չենք:

Իսկ «ֆաշիզմի» փնտրտուքով զբաղվող ադրբեջանցի պատգամավորները կարող են ուղղակի այցելել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որն ապրում է պետության տված բնակարանում, ստանում է պետական թոշակ և հերոսացվել է Բուդապեշտում քնած հայ զինծառայողին կացնահարելու համար։ Նա այդ դաժանության գնացել է Իլհամ Ալիևի վարած քաղաքականության ու քարոզչության շնորհիվ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728