Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել Բագրատաշենի անցակետով՝ 2023թ.-ի նոյեմբերին

Փետրվար 06,2025 17:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Հունվարի 19-ին Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան մուտք էին գործել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բագրատաշենի անցակետով։ «Ազատություն»-ը դատական տեղեկատվական հարթակից պարզել է, որ Էրջան Յըլմազն ու Իբրահիմ Քայմակը սահմանը հատել են՝ ներկայանալով որպես Բուլղարիայի քաղաքացիներ ու ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

Ընդ որում՝ «Դատալեքս»-ից պարզ է դառնում, որ նրանց սահմանն ապօրինի հատելուն օժանդակել է Հայաստանի քաղաքացի։ Արմեն Մկրտչյանը, ըստ գործում առկա տվյալների, կեղծ փաստաթղթերն անձամբ է տարել Վրաստան, որ Յըլմազն ու Քայմակը Հայաստան մուտք գործեն։

Մկրտչյանին դատարանը վերջնական պատիժ է նշանակել 3 միլիոն դրամի տուգանք։

Դատարանի որոշման մեջ նշված է, որ Յըլմազն ու Քայմակը վտարվում են Թուրքիայի Հանրապետություն, Հայաստան նրանց մուտքն արգելվում է 10 տարով:

Արտակ Խուլյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728