Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները

Փետրվար 06,2025 17:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները:

Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը:

Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ծաղկաձորի ներկայացուցիչներ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Ալեքսանդրա Մալխասյանը Սոչիից:

Կայացել է նաև սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձևի մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 20 տղա և երկու աղջիկ:

Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Նորիկ Թադևոսյան, երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Սաֆարյանը Ծաղկաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Միրզոյանը Վանաձորից: Կանանց պայքարում ոսկե մեդալը նվաճել է Լիլիթ Պետրոսյանը Մոսկվայից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Մելիքյանը Երևանից:

Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներին ընդհանուր առմամբ 70 մարզիկ է մասնակցել Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Մրցումներն անցկացվել են Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում:

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող հոկեյի մրցումներում ևս հաղթողները հայտնի են: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Դոնի Նախիջևանի թիմը, որը վերջին՝ երրորդ խաղում 10:6 հաշվով առավելության է հասել Մոնրեալի թիմի նկատմամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, որը վերջին խաղում 10:5 հաշվով հաղթել է Վոլգոգրադի թիմին: Վերջինս բավարարվել է բրոնզե մեդալով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվում են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկում են 76 մրցավարներ: Խաղերի գլխավոր մրցավարը Դավիթ Բաղումյանն է:

Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կտևեն մինչև փետրվարի 7-ը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728