Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մեկուսարաններում կին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն «Abzas Media»-ի օրինակով. «Գեղարդ»

Փետրվար 06,2025 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գեղարդ». Ադրբեջանում դեռևս 2023 թվականին ձերբակալվել էր «Abzas Media»-ի կայքի տնօրեն Ուլվի Հասանլին: Խուզարկել էին նրա բնակարանն ու «Abzas Media»-ի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների տարածած հայտարարության, հայտնաբերվել էր 40 հազար եվրո: Ավելի ուշ բերման էր ենթարկվել փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ հաջորդ օրը՝ արտերկրից վերադառնալուն պես, օդանավակայանում ձերբակալվել էր կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Պետք է նշել, որ նույն գործով ձերբակալվել էին նաև լրագրողներ Նարգիզ Աբսալամովան, Էլնարա Գասըմովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըն:

Լրագրողներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, մաքսանենգություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափում և այլն: Մեղադրյալներից ոչ ոք չէր ընդունել առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական գործունեության հետ:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ադրբեջանական մեկուսարաններում կանանց նկատմամբ իրականացվող բռնաճնշումները: Բոլորովին վերջերս ադրբեջանական ընդդիմադիր կայքերը գրել էին, որ Բաքվի քննչական մեկուսարանի կանանց բաժնի ղեկավար Ադալաթ Գուրբանովը ծեծի է ենթարկել 48-րդ խցիկում պահվող վեց կին բանտարկյալների: Այդ մասին էր հայտնել «Abzas Media»-ի կալանավորված գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Ըստ լրագրողի՝ մեկուսարանի կանանց բաժնի ղեկավարը ծեծից հետո նրանց տեղափոխել էր ավելի վատ պայմաններ ունեցող խցեր։ Գլխավոր խմբագիրը նշել էր նաև, որ կին քաղբանտարկյալներին սպառնացել են՝ հրահանգելով ոչինչ չխոսել ծեծի ենթարկվելու մասին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728