Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պահանջել է դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը

Փետրվար 06,2025 16:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անցած օրերին ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար, հայտնում է «Ազատությունը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել Բաքվում Ռուսական տան աշխատանքը իրավաբանական անձի կարգավիճակում չգրանցվելու պատճառով:

«Նշվում է, որ մեր ներկայացուցչությունը պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ ՝ տեղական օրենսդրությամբ», – ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, Россия-24-ի եթերում ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը:

«Բաքվում գտնվող Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի իր վարձակալած տարածքները. սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու իր մտադրության մասին», – ասել է Պրիմակովը՝ նշելով, որ Բաքվում Ռուսական տունը զբաղվում էր բացառապես հումանիտար համագործակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728