Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։
Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին (BB-) և գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։
Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը: Բանկի կայուն հեռանկարն արտացոլում է մրցակցային դաշտում կողմնորոշվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու կարողությունը։
Fitch-ը շեշտել է, որ Ակբա բանկի ակտիվների որակը և ֆինանսական կայունությունը շարունակում են մնալ բարձր։
Կարդացեք նաև
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։