Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարյուր անգամ ինսուլտ եմ տարել, հերիք չէ՞ ներվայնացնեք, մալերիս առնեմ, սահմանն անցնե՞մ»․ շիրակցի ֆերմեր

Փետրվար 06,2025 15:04

Այսօր Շիրակի մարզպետարանի դիմաց սպանդանոց չլինելու, սակայն սպանդանոցային ծագման միս պահանջելու պատճառով բողոքի ցույցի դուրս եկած անասնապահներն ու մսավաճառները խիստ քննադատության էին արժանացնում կառավարության գործելաոճը։

«Էս կառավարությունը եկել է տնտեսությունը փլուզելու, ոչ թե զարգացնելու, կաթը չես կարող հանձնել, կոպեկներով են վերցնում, ո՛չ աշխատող կարող ես ճարել՝ ո՛չ կթվոր, ո՛չ հովիվ, միսն էլ վրեքս է մնացել։ Մի քանի հոգի միլիարդատեր դրսից բերում են՝ «սպեցկերով» ցլերը, ծախում են ժողովրդի վրա, գյուղացու ապրանքն էլ մնում է տեղը։

Ինչ վերաբերում է սպանդանոցին, տարեք Շիրակի մարզում մի սպանդանոց ցույց տվեք։ Ես գյուղացի տղա եմ, ծանր անասունին գրկեմ, բառնամ, 100 կիլոմետր տանեմ, որ սպանդանոց հասցնեմ, հա՞, որ իրենք էլ իրենց ուզած ձևով մորթեն, քերթեն։ Էդքան ծախս անեմ, բայց ես ի՞նչ գիտեմ՝ իմ անասո՞ւնն է մորթվածը, թե՞ իմը չէ։

Հասկանո՞ւմ եք, որ դուք ժողովրդին լրիվ թևաթափ եք արել, կոտրել եք մարդկանց։

Սպանդանոց չկա, ստիպված անասունին «ժիվոյ» եմ ծախել՝ գիտենալով, որ խաբվելու եմ, ինչի՞ եք ուզում ժողովրդին կոտրեք։ Ես ինսուլտ տարած մարդ եմ, հարյուր անգամ ինսուլտ եմ տարել, ումի՞ց պարտք անեմ։

 

Հլը արեք մեր գյուղ, եղել է 1000 գլուխ անասուն՝ խոշոր, կթու կով, հիմի մնացել է 250 հատ, որից 40 հատը իմս է, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։

Էնքան նեռվային ես ընկնում․ աշխատում ես, եկամուտ չունես, ցուլը պահել ես, պտի մորթես, եկամուտ չկա, կովը պիտի կթես, եկամուտ չկա, սա ի՞նչ վիճակ է, ենելո՞ւ բան է։

Էս կառավարությունը եկել է ժողովրդին տանջելու, սնանկացնելու համար, ուրիշ բանի համար չեն։ Ինչ անենք, մալերին առնինք, գնանք Թուրքիայի սահմանի բերան, անցնենք էն կո՞ղմ»,-վրդովվել էր Սպանդարյան գյուղի ֆերմեր Էդիկ Կուրղինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728