Լրահոս
Օրվա լրահոսը

Աբսուրդ է, լավ, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններն էլ հո չե՞ն շատացել. քաղաքացի

Փետրվար 06,2025 14:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աբսուրդ է, լավ, մետրոն ինչի՞ թանկացավ,- այսօր վաղ առավոտյան տրանսպորտին սպասելիս այս հարցն էր տալիս մի քաղաքացի:

-Մետրոյի վագոններն էլ հո չե՞ն ավելացել,- այդ կնոջ հարցին ի պատասխան՝ արձագանքեց մեկ այլ քաղաքացի:

-Ես աշխատանքից ուշանում եմ, ահա, չկա տրանսպորտը, աշխատավարձը չի բարձրացել, ամեն ինչ թանկացել է, ուզում են կտրեն ամեն ինչ,- շարունակեց քաղաքացին:

Քաղաքացիները տրանսպորտի սակագները բոյկոտելու մասին իրազեկող ավագանու անդամներին այսօր դժգոհեցին, որ վարորդները շատ են նախատում չվճարող քաղաքացիներին, այդ պատճառով ավագանու անդամները այսօր նաեւ վարորդների հետ աշխատանքներ տարան. «Ժողովրդին հանկարծ բան չասեք: Ձեր գործն ավտոբուս քշելն է»:

-Ես գիտեմ՝ իմ գործն ինչ է,- արձագանքեց ավտոբուսի վարորդը:

-Ինձ համար ով չի պայքարում տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ, կարճ մտածելակերպ ունի,- ավագանու անդամների խոսքը շարունակեց մի ուղեւոր:

-Եթե իմ աշխատավարձը պակասի, դո՞ւ ես տալու պակասը,- բոյկոտի մասին քարոզող ավագանու անդամներին վրդովված հարցրեց ավտոբուսի վարորդը:

– Հենց աշխատավարձդ պակասի, դու ինձ ասա, – վարորդին մխիթարեց ավագանու անդամ Գեւորգ Իսկանդարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել