«Հեքիաթներ է պատմում». ադրբեջանցի պատգամավորի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. Տաթևիկ Հայրապետյան
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այս հաղորդման մեջ ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում։ Պատգամավորն ասում է՝ դե, հեքիաթներ է պատմում…
Անգամ հակառակորդ հարեւանների համար է զավեշտալի նման անհեթեթ պնդումը։
Մի խոսքով՝ Փաշինյանը տարածաշրջանային մասշտաբով հումորներ է անում, կարող է գրել իր առաջիկա ձեռքբերումների շարքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: