Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի սակագնի թանկացումը ՄԻՊ-ի իրավասության շրջանակներում չէ, ես չեմ այն անձը, ով պետք է ասի՝ արդյոք տրանսպորտը պե՞տք է թանկանա»

Փետրվար 06,2025 13:53

«Տրանսպորտի սակագնի թանկացումը ՄԻՊ-ի իրավասության շրջանակներում ընդգրկված հարց չէ, հետեւաբար, ես չեմ այն անձը, ով կարող է պատասխանել հարցին՝ արդյոք տրանսպորտը պե՞տք է թանկանա եւ ինչքա՞ն գումարով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի թանկացմանը։ 

Անահիտ Մանասյանն ասաց, որ ստացել են դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, որ քաղաքացիները թիրախավորվում են։

«Այն պարագայում, երբ, օրինակ, մարդիկ չեն ուզում մասնակցել ակցիաներին, բողոքում են, որ թիրախավորվել են։ Մենք նաեւ բողոքներ ենք ստացել քաղաքացիներից, ովքեր գտնվում են հանրային տրանսպորտում, եւ այդ ընթացքում, օրինակ, նկարահանում է իրականացվում տրանսպորտում, բայց իրենք չեն ուզում, որ իրենց անձնական տվյալները հրապարակվեն։ Սակայն բոլորս ենք տեսնում, որ տեսանյութերը տարածվում են։ Սրանք մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, եւ դրանց մենք անդրադարձ ենք կատարում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728