Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի նշած կանգառներն են`կիսավեր վիճակում, չփակված. շարունակվում է տրանսպորտի սակագնի բոյկոտը

Փետրվար 06,2025 13:45

Մի ամաչեք, կոչ ենք անում բոյկոտել ու երթեւեկել անվճար, -այսօր վաղ առավոտից ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կրկին քաղաքացիներին իրազեկելու ակցիա են իրականացրել:

«Ջրվեժի պարկում մեխանիկից հասել եմ մինչեւ տնօրեն, սրանք էնքան աղ ու հաց ուտեն, որ դառնան տրանսպորտի…»,- քաղաքային իշխանություններից բողոքեց մի քաղաքացի:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում ստվերի վերաբերյալ խոսակցություններին՝ քաղաքացին ավելի բարկացավ. «Ամենամեծ կոռուպցիոներներն իրենք են, ի՞նչ կոռուպցիա, ինչ է` երկու կոպեկ վարորդի ջեբն էր մտնում, ոչխա՛ր, ավտոդ էր նայում: Մենք էն ժամանակ կուլտուրական սպասարկման համար առանձին փող էինք ստանում, իսկ հիմա առավոտի 5-ից մինչեւ գիշերը 12:00 աշխատում են, ղեկի վրա քանի հոգու ինֆարկտ խփեց, հլը տաք են չեն ջոկում»:

Ավագանու անդամն էլ ցուցադրում էր Շենգավիթ վարչական շրջանի կենտրոնական փողոցում գտնվող կանգառի սպասասրահները. «Արձանագրում ենք, որ քարուքանդ վիճակում է: Քաղաքապետի նշած կանգառներն են, կիսավեր վիճակում, չփակված, չջեռուցվող. այսպիսի սուտ ու կեղծիքով էլ եկան իշխանության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728