Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե վարչախումբը Թուրքիայի վերաբերյալ հաջորդիվ սկսի գործածել Şanlı vatan՝ փառապանծ հայրենիք ձևը. ՀայաՔվե

Փետրվար 06,2025 13:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀայաՔվե. Դեռ 2023թ. հոկտեմբերին հրապարակված «խաղաղության խաչմերուկ» կոչված տրագիկոմեդիայի մեջ՝ անգլերեն տարբերակում, Թուրքիան նշված էր ոչ թե անգլերեն Turkey ձևով, այլ թուրքերեն Türkiye ձևով։

Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով։

Թուրքիա բառը թուրքերեն հնչողությամբ արտաբերելու հարցը Էրդողանի վարչակազմի քաղաքական խոսույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Միջազգային մակարդակի ցանկացած գրավոր տեքստում կամ բանավոր խոսքում օտարերկրյա ղեկավարների կողմից Türkiye ձևով արտաբերելը Անկարայում դիվանագիտական հաջողություն է համարվում։

Եվ ի՞նչ է ստացվում։ Անգամ այս մակարդակում վարչախումբը հնազանդ ձևով կատարում է Անկարայի պահանջը։ Վարչախումբը մեր ժողովրդին ասում է, որ ինքներս մեզ պիտի ընդունենք այնպես, ինչպես միջազգային հանրությունն է ընդունում (կեղծիք), բայց Թուրքիային պիտի ընդունենք այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, որ աշխարհն իրեն ընդունի։

Միգուցե վարչախումբը Թուրքիայի վերաբերյալ հաջորդիվ սկսի գործածել Şanlı vatan (փառապանծ հայրենիք) ձևը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728