«Այդպես չի կարելի դետալային վերցնել ու մեկնաբանության ենթարկել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հնչած հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպել աղանդավորներին ղեկավարին։
«Միացյալ Նահանգներում այսօր իշխող քաղաքական ուժի համար շատ կարեւոր միջոցառում է։ Եվ եթե մենք ուզում ենք արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններ հաստատել, որպեսզի նաեւ դրա միջոցով հետագայում մեր երկրի արտաքին քաղաքական հարցերը կարողանանք մեզ համար առավելագույն օգտավետ եղանակով լուծել, այդպիսի կարեւոր միջոցառումից չի կարելի հրաժարվել»,- նշեց նա։
Պապոյանն ասաց, որ եթե դա միջոցառում է, որին մասնակցում են ԱՄՆ-ում ազդեցիկ կամ որոշումներ կայացնող մարդիկ, մասնավորապես, իշխող կուսակցության անդամներ, ապա այդպիսի հնարավորությունը պետք չէ բաց թողնել։
«Մենք չենք կարող որոշել, թե ԱՄՆ-ում ամենաբարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումներին ով մասնակցի»,- հավելեց Պապոյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱՄՆ կատարածն այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել ու լուսանկարվել էր «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու ղեկավար Արթուր Սիմոնյանի հետ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ