Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից. «Փաստ»

Փետրվար 06,2025 10:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում և, ընդհանրապես, աշխարհում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:

Մյուս կողմից էլ՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր տնտեսական աճի տեմպը պահպանել, անհրաժեշտ է, որ տնտեսության կառուցվածքը առողջ հենարան ունենա, ինչը երկու տարվա ընթացքում կարելի էր ձևավորել, բայց այդպես էլ չձևավորվեց։

Գյուղատնտեսության ոլորտում, ճիշտ է, անցյալ տարի գրանցվել է 1,6 % աճ, բայց այդ տեմպը լիովին անբավարար է՝ հաշվի առնելով այս ոլորտի խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, ոլորտի ընդգրկունությունն ու Հայաստանի ունեցած գյուղատնտեսական պոտենցիալը։ Արտահանումն էլ իր հերթին է էականորեն նվազում։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 48,6 %-ով, ինչի արդյունքում էապես դանդաղել է նաև կուտակային աճը՝ հունվար-դեկտեմբերին կազմելով 53,1 %՝ հունվարնոյեմբերի 74,3 %-ի դիմաց։ Այսպիսի պատկերը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանման աճը շարունակել է գրեթե ամբողջությամբ պայմանավորված լինել ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի արտահանումով, իսկ երբ այս ենթաճյուղում արտահանումը դադարել է, միանգամից անկումային իրավիճակը տեսանելի է դարձել։

Փաստացի, մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, իսկ մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից։ Իսկ այդ երկու խնդիրների լուծման համար նախևառաջ պետք է արտադրության կազմակերպման համար հիմքեր ստեղծել ու տնտեսության կառուցվածքն առողջացնել։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728