Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

Փետրվար 06,2025 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World և World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

World և World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երևանում, Դուբայում և աշխարհի ավելի քան 100 օդանավակայաններում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World  Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։

Աշխարհի ավելի քան  1500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել  Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։

Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց  SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչև 3 ԳԲ  (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։

Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկներ՝ զեղչերի, նվերների տեսքով,  սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգևատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգևներ (cashback) են ստանում  գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքէջում և տեսնել ընձեռվող հնարավորությունները։ Գործում է նաև Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

Հավելենք, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի  հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber և Telegram սոցիալական ցանցերի միջոցով։ Միջազգային անձնական օգնականի ծառայությունը  ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերեն լեզվով։ Ֆասթ Բանկի պրեմիում դասի World և World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728