Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով ազգային հավաքական վերադառնալու հավանականությանը, ասել է. «Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, պահը կգա, բոլորը կիմանան պատճառը»։
«ՉԻ». Վայ, չեք պատկերացնի, թե ինչ ծանր են տանում իշխանություններն ու նրանց սպասարկող նազիրները:
Նիկոլականներից մեկն էլ գրել է. «Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն նեղանում»:
Իսկ որ Հենրիխի մոր հանդեպ անպարկեշտ վարքագիծ դրսևորեցին, էն ժամանակ հայրենիք, երկիր, բան չկա՞ր: Որ էն ժամանակ Հենրիխին մեղադրում էիք հավաքականի պարտությունների մեջ, տարածում, թե իշխանությունների դեմ է գործում, էն ժամանակ հայրենիքի մասին մտածող չկա՞ր:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: