Shamshyan.com.Երեկ` փետրվարի 5-ին պարզվել է նույն օրը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ հասցեի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում, Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, 41-ամյա Գեորգի Մանուկյանը, Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադիմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (որը Գ․ Շամշյանի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։
Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել՝ տալով մեկ մեկու հայհոյանքներ և ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գ․ Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: