Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ. Տաթեւիկ Հայրապետյան

Փետրվար 05,2025 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության՝ դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին, ներառյալ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումները»,-նման հրապարակում էր արել այսօր ադրբեջանական «Turan» գործակալությունը:  Սա իսկապես շատ ուշագրավ նորություն է, ընդ որում՝ այն հրապարակվում է ընդդիմադիր համարվող աղբյուրի միջոցով, դա ևս պատահական չի արված։

Դրանից հետո արդեն ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածում, որ «Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար»։

Իմ տպավորությամբ, այստեղ ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ, կարծում եմ մի քանի նպատակով։ Ամեն դեպքում ռուսական կողմը դեռևս կոչ է անում սպասել պաշտոնական եզրափակիչ զեկույցին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728