Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2024թ․-ի դեկտեմբերի 2-ին` նիստի ավարտից հետո, գործով հայցվոր Լ․ Խ․-ն դատարանի մուտքի մոտ վստահորդների ու այլ անձանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կին փաստաբանին՝ Ա․Թ․-ին։
Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածը, որը կոչվում է Խուլիգանություն, նախատեսում է հետևյալ պատիժը․
- Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: