Փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Երկուստեք կարևորվել է Հայաստան – Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:
Առանձնահատուկ նշվել է, որ նման հանդիպումներն ու անցկացվող խորհրդակցությունները, ինչպես նաև ընթացիկ տարում նախատեսվող մի շարք այցերը նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում հետազոտական, վերլուծական և երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերի ոլորտներում:
Սերբական կողմին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարներ Դավիթ Կարապետյանն ու Դուշան Կոզարևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը։
ՀՀ ԱԳՆ