Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը

Փետրվար 05,2025 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ, մտավորական ու մեծ հայրենասեր Արմեն Արամի Կիրակոսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքին և հայ ժողովրդին:

Արմեն Կիրակոսյանը 1993-1995 թվականներին եղել է թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ 1995-1997 թվականներին՝ արդյունաբերության նախարարի տեղակալ: Այս պաշտոններում Արմեն Կիրակոսյանը ակտիվորեն մասնակցել է երկրի արդյունաբերական քաղաքականության ձևավորմանը և միջազգային կապերի զարգացմանը:

1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և աշխատել մինչև 1999 թվականը՝ լինելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նրա ներդրումը օրենսդիր գործունեության մեջ նպաստել է երկրի տնտեսական կայունության և զարգացման ամրապնդմանը:

Արմեն Արամի Կիրակոսյանն ակտիվ հասարակական գործիչ է եղել՝ զբաղեցնելով հայ-իրանական և հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոնները, ինչպես նաև մասնակցելով հայ-ռուսական և հայ-ուկրաինական խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728