Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում քննարկվել է Հայաստանի և ՄԱԿ միջև ծրագրային համագործակցությունը, ընթացիկ ծրագրերում երիտասարդների ներգրավվածությունը

Փետրվար 05,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։

Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ  դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվա ՄԱԿ-ի մոդել համաժողովը թվով երկրորդն է, և այն նվիրված է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 33-րդ ամյակին և ՀՀ դիվանագետի օրվան։ Վահան Կոստանյանը կարևորել է ՄԱԿ-ի մոդել համաժողովի միջոցով Հայաստանի երիտասարդության շարունակական ներգրավվածությունը ԱԳ նախարարության և ՄԱԿ գործունեությանը, ինչը լավ հնարավորություն է առավել խորությամբ ծանոթանալու միջազգային գործընթացներին և բազմակողմ դիվանագիտության առանձնահատկություններին։ Նա հույս է հայտնել, որ համաժողովը նպաստ կբերի ապագայում դրա մասնակիցներից շատերի կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերի համալրմանը։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը ներկայացրել է կայուն զարգացման, մարդու իրավունքների, հումանիտար, միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում ՄԱԿ-ի կողմից ներդրվող ջանքերը և երիտասարդների ներգրավումը կազմակերպության աշխատանքներին։ Նա անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ միջև ծրագրային համագործակցությանը՝ այդ համատեքստում ընդգծելով ընթացիկ ծրագրերում երիտասարդների ներգրավվածության կարևորությունը։

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728