Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում աշխատանքի է ընդունել դստերը, որն աշխատավարձ է ստացել՝ չհաճախելով․ գործն Հակակոռուպցիոն կոմիտեում է

Փետրվար 05,2025 19:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ոստիկանության Ամասիայի բաժին զեկուցագիր է ստացվել տեսուչներից մեկից առ այն, որ սահմանամերձ Մեղաշատ համայնքի միջնակարգ  դպրոցի տնօրեն Գոհար Մազմանյանը 2023 թ․-ի հունվարի 3-ին կես դրույքի չափով՝ 37.000 դրամ աշխատավարձով, աշխատանքի է ընդունել հարևան Ողջի գյուղում բնակվող իր դստերը՝ Տ․Սարգսյանին՝ որպես համակարգչի օպերատոր, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել։

«Նշված ժամանակահատվածից մինչ օրս Տ. Սարգսյանը, ստանալով աշխատավարձ և արձակուրդային վճար՝ ընդհանուր 893.227 դրամ գումար, չի հաճախել աշխատանքի և չի կատարել իր վրա դրված գործառութային պարտականությունները»,- նշված է զեկուցագրում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ խոսքն այն դպրոցի մասին է, որը կառավարության որոշմամբ մտադիր են միավորել հարևան Բյուրակնի դպրոցի հետ։ Միավորվելու է նաև Ողջիի դպրոցը։

Գյուղի բնակիչները բազմիցս դուրս են եկել բողոքի՝ հիշեցնելով, որ Մեղրաշատը սահմանամերձ  գյուղ է, ընդամենը մի ցանկապատ է բաժանում  Թուրքիայից․ այստեղ մեծամասամբ զինծառայողերի ընտանիքներ են բնակվում․ ամեն մի ընտանիք 3-4 երեխա ունի։

Նրանք նաև նշում են, որ Ամասիայի խստաշունչ ձմռանը փոքրիկ երեխաները չեն կարող հասնել հարևան Բյուրակն, քանի որ այն 3-4 կիլոմետր է և չունեն նորմալ ճանապարհներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728