Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փառուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը։ Թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում. Արսեն Թորոսյանը` Էդմոն Մարուքյանին

Փետրվար 05,2025 19:20

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.

«Շատերը նկատած կլինեն, որ մեր նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում ու առաջխաղացնում ու ես թեև զարմանքս կորցնելու եզրին եմ մեր քաղաքական համակարգում հնչած որոշ մտքերի ու կոչերի հանդեպ, բայց կրկին անկեղծորեն զարմանում եմ։

Պարոն Մարուքյանն ասում է, որ պետք է պահանջենք այդ փաստաթղթի կետերի կատարում՝ հավանաբար մոռանալով, որ այդ փաստաթղթի ստորագրման պահից ինչքան ուժ ունեինք հենց դա էինք անում, բայց իրականությունը եղավ հակառակը։ Ստորագրումից շատ չանցած մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին խախտել այդ փաստաթուղթը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարել է այսքանը չհիշել։

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փառուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը։ Թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում։

Իսկ կարո՞ղ է ռուսական զորքերի վերադարձն ու ռուսական վերահսկողության տակ միջանցքն է այդ օրակարգը։ Չէ չէ, չեմ պնդում, որ պարոն Մարուքյանը մեզ կրկին ռուսական լծի տակ է ուզում վերադարձնել ու մեր սուվերեն տարածքից զիջումներ անել նրանց, պարզապես բարձրաձայն մտածում եմ։

Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» դա մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728