Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հերոս նոր «բանակ»` «նոր ու իրական» Հայաստանում. Գեղամ Մանուկյան

Փետրվար 05,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ ի նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ:

Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն (գրությունների պատճեները կտեղադրեմ մեկնաբանությունում)։

Հիշու՞մ եք, մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զորամասերից հանվում են Փառքի անկյունները, հերոսների եւ ազատամարտի մասին պատկերները։

ՊՆ պարզաբանումն էր, թե հները, մաշված պատկերները նորերով են փոխարինվում։

Եվ այսպես, 2024թ. փետրվարի 12-ին պաշտպանության նախարարությանը գրությունով հարցրել էի, թե «արդյոք մշակվել են ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձևաչափեր, նմուշներ և նախագծեր…» ու «ինչ ժամկետներում են պատրաստվում ամբողջությամբ կատարել զորամասերում արդիականացման և ավարտին հասցնելու ուղղությամբ վերաթարմացման աշխատանքները)»։

Ուշադրություն՝ արդեն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են և ավարտից հետո լրացուցիչ կանդրադառնանք վերոնշյալ հարցին» եւ «2024թ. գնումների պլանով նախատեսվում է իրականացնել ձեռքբերում և ապահովել զորամասերին»:

Համբերատար սպասեցի մեկ տարի եւ ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի՝ թե իրենց խոստացված ժամկետներն ավարտվել են, ի՞նչ են արել զորամասերում Փառքի անկյունների վերականգման համար։

Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել.

Պատասխանել են, որ «…փառքի անկյունների ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերով համալրման աշխատանքները մշակման փուլում են» ու «նշված միջոցների ձեռքբերման նպատակով գումար դեռևս չի ծախսվել: Համապատասխան նյութերով և միջոցներով զորամասերի ապահովման գործընթացը կիրականացվի տպագրական նյութերի մշակման և ձեռքբերման գործընթացի ավարտից հետո»:

Ասել է, թե 1 տարում ոչինչ չեն արել, ոչ մի փառքի անկյուն էլ չեն վերականգնել։

Հիմա սրանից հետո ի՞նչ բարեփոխման, զարգացման, հետեւողական աշխատանք կարող է զինված ուժերում արված լինի։

Կամ էլ Բանակում «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» զինված ուժեր ասելը պատկերացնում են այսպես՝ առանց հերոսներ, անցյալ ամեն վայրկյան «խաղաղություն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարությամբ ամորֆ հավաքականություն:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728