ՈՒԵՖԱ-ն հրապարակել է երիտասարդական հավաքականների Եվրոպայի 2027 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության գործընթացը, որը կկայանա փետրվարի 6-ին, Նյոնում:
Ընտրական մրցաշարին կմասնակցի ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող ընդամենը 53 ֆուտբոլային ասոցիացիա: Լիխտենշտեյնը երիտասարդական հավաքականը չի հայտագրել, իսկ Ռուսաստանը առայժմ հեռացված է ինչպես այս առաջնությունից, այնպես էլ 2028 թվականի օլիմպիական խաղերից:
Ալբանիան ու Սերբիան որպես Եվրո 2027-ի հյուրընկալ երկրներ անմիջապես հայտնվել են եզրափակիչ մրցաշարում եւ վիճակահանությանը չեն մասնակցելու:
Վիճակահանությամբ կազմավորվելու են ինը ընտրական խմբեր. վեց խումբ՝ վեցական, երեք խումբ՝ հնգական թիմով:
Կարդացեք նաև
Հայաստանը Էստոնիայի, Մալթայի, Անդորայի, Ջիբրալթարի եւ Սան-Մարինոյի հետ միասին ընդգրկվել է 6-րդ զամբյուղում:
Միեւնույն խմբում հայտնվել չեն կարող Հայաստանն ու Ադրբեջանը, Բելառուսն ու Ուկրաինան, Ջիբրալթարն ու Իսպանիան, Կոսովոն ու Բոսնիան:
2027 թվականի հունիս-հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 16 հավաքական, որի արդյունքներով կորոշվեն 2028 թվականին Լոս-Անջելեսի օլիմպիական խաղերի մասնակիցները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ