Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները

Փետրվար 05,2025 18:20

Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմատությամբ 79.7 տոկոսով պակաս:
Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը:

Անտառային հրդեհների վերացման գործընթացը բազմաշերտ գործողությունների համալիր է: Հրդեհները կարող են արագ տարածվել, ինչի պատճառով էլ դժվար է դրանք վերահսկելը:

Հրդեհների վերացման փուլերն են տարածման կանխումը, մեկուսացումը, մարումը և հսկողությունը:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արգելվում է`
– վառել խարույկ արգելված վայրերում,
– լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է,
– նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
– ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
– շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ,
– կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
– արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
– թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728