Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. թոշակառուն «Հայ Փոստի» բաժանմունքից գողացել է նամակների պարկը

Փետրվար 05,2025 17:46

Aravot.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայ Փոստի» աշխատակցուհի Մ. Մ.-ն եւ հայտնել, որ տարեց տղամարդը «Հայ Փոստ»-ի բաժանմունքից նամակների պարկ է գողացել:

Մեկնել է ՀՈԳՎ տեսուչը, եւ տեղում պարզվել է, որ թոշակառու Ռ. Չ.-ն թոշակը ստանալու նպատակով այցելել է «Հայ Փոստ» բաժանմունք եւ այնտեղից գողացել է նամակների համար նախատեսված EMS պարկը:

Ըստ նույն աղբյուրի, նույն օրը ժ.18.00-ին գողություն կատարելու համար ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել Ռ. Չ.-ն, որը հայտարարել է, որ չիմանալով պարկի պարունակության մասին՝ վերցրել է այն, պարունակությունը դատարկել աղբարկղը, իսկ պարկը պահել է իր մոտ՝ հետագայում կենցաղում օգտագործելու համար:

Մ. Մ.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Ռ.Չ.-ն բաց է թողնվել: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728