«Ուզում եմ անդրադառնալ ազգագործանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին, որին արձագանքել է նաեւ Լեմկինի ինստիտուտը: Առաջին հայտարարությունը եղել էր անցյալ տարի ապրիլի 24-ին, երկրորդ հայտարարությունը՝ անմիջապես իր՝ Ցյուրիխ կատարած այցից հետո»,-«Հայելի» ակումբում ասաց «Հայաստան» խմբակցության Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների մասին, որոնցում ԱԺ պատգամավորը, որոշ անհատներ ու կազմակերպություններ Ցեղասպանությունը ժխտելու միտումներ են տեսել:
«Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաեւ նրա կարգավիճակն ու կարեւորությունը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին աջակցեց թուրքական թեզերին, ադրբեջանական ժխտողական խոսույթին: Սա է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան Լեմկինի ինստիտուտի գնահատականը… Հիմա ասում է՝ հայ ժողովուրդը սխալ է հասկացել, ընդդիմությունը սխալ է հասկացել, ինստիտուտները սխալ են հասկացել, իսկ մենք տարբեր երկրներից զանգեր ենք ստանում, այդ մարդիկ ապշած հարցնում են՝ այդ ինչ է ձեզ հետ կատարվում…Այս տարիների ընթացքում տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ աշխարհով մեկ աշխատանքներ են տարել, հիմա այս մարդը նսեմացրել է այդ ամենը եւ Էրդողանի ու Ալիեւի հրահանգով արդեն բացեիբաց խոսում է ցեղասպանությունը ժխտելու մասին» :
Գառնիկ Դանիելյանը տարակուսանքով հավելում է, դրանից առաջ էլ այս իշխանություններն ասում էին՝ անուն-ազգանուներով պետք է իմանանք. «Դա մաքուր թուրքական նարատիվ է, թուրքական խոսույթ: Դա էլ շրջանառվում է նրա համար, որ թուրքերն ասեն՝ դե դուք միլիոն ու կես անուն-ազգանուն պիտի տաք, որ մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ