«Բանկային գաղտնիքի հետ կապված մանիպուլյացիաները շատ են, եւ սխալ են գնահատում ՊԵԿ-ի հիմնական գործողությունները»,- ԱԺ-ում հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա հավելեց․ «Ի՞նչ է նշանակում բանկային գաղտնիքին հասանելիություն։ Եթե անձի մասին ենք խոսում, խոսքն իր մուտքերի եւ ելքերի մասին մեկ թվով մուտք-ելք պատկերացում ունենալն է՝ առանց ունենալու հասանելիություն իր գործարքներին կամ, թե ում հետ է արել գործարքը, այդ տվյալներին։ Երկրորդ, ՊԵԿ-ը միշտ չունի այդ հասանելիությունը, այդ հասանելիությունը ստանալու է հստակ ստուգման ժամանակ։ Այսինքն՝ եթե ստուգում է բացվում որեւէ անձի վերաբերյալ, ստուգողը հնարավորություն ունի քաղաքացուց հարցնելու եւ պահանջելու այդ տեղեկատվության ստացումը՝ նորից իմ նշած սահմանափակ ձեւով՝ մուտք-ելք, մեկ թվով՝ առանց խորանալու իր գործարքների մեջ։ Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք պարզապես չեն տա այդ տեղեկատվությունը, հաջորդ քայլը, որը նորից էլի սահմանափակում է հասանելիության հնարավորությունները, դատարանով ստանալն է։ Եթե դատարանը որոշի, որ չի տալիս ՊԵԿ-ին այդ տվյալը, չենք ստանա»։
ՊԵԿ նախագահն ասաց, որ քաղաքացիները կարող են հանգիստ լինել՝ ՊԵԿ-ը չունի ու չի ունենալու մանրամասն տեղեկատվություն իրենց բանկային գործարքների վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ ցանկացած պարագայում ՊԵԿ-ը քաղաքացու բանկային հաշիվներին հասանելիություն չունի։ «Ընենց են ներկայացնում, ասում են՝ ՊԵԿ-ի աշխատողը կարա մտնի ձեր բանկային հաշվի մեջ, նայի, ֆռֆռա, իր ուզած տվյալները վերցնի ու դուրս գա։ Նման բան չկա»,- ասաց Թունյանը։

A working discussion on the topic of universal declaration with the participation of the Chairman of the State Revenue Committee Eduard Hakobyan took place in Yerevan, Armenia
Բաբկեն Թունյանը նաեւ մի շարք հարցեր ուղղեց ՊԵԿ նախագահին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ