Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունը կուղարկի Ուկրաինա

Փետրվար 05,2025 17:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ էներգետիկայի նախարարությանը հանձնարելով միջոցներ հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հրամանի համաձայն՝ Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումներ կուղարկվեն Կիև՝ ընդհանուր՝ 1 մլն ԱՄՆ դոլար արժեքով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն օգնություն է ուղարկում Կիև: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 2023 թվականի հուլիսին հինգ առանձին բեռներով Ուկրաինա է ուղարկվել ավելի քան 7 միլիոն դոլարի օգնություն. էլեկտրական մալուխներ և լարեր, տրանսֆորմատորներ և տրանսֆորմատորային կայաններ: Իսկ 2022թ.-ի մարտին՝ ըստ Ռեպորտ-ի՝ 30 տոննա օգնության է ուղարկվել Կիև:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728