Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսֆերտը նվիրատվություն է, եթե մարդը ստացել է մինչեւ 300 հազար դրամ տրանսֆերտ, դա չի հայտարարագրում»․ ՊԵԿ նախագահ

Փետրվար 05,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ ասում ենք՝ եկամուտները հայտարարագրենք, չեք կարծո՞ւմ, որ քաղաքացիները, որոնք փոխանցումով էին տրանսֆերտներ ստանում, այլեւս կսկսեն դրանք ստանալ ընկերների, բարեկամների, ծանոթների միջոցով եւ չեն հայտարարագրի այդ գումարները»,- ԱԺ-ում հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Նախ տրանսֆերտը նվիրատվություն է, հետեւաբար, 300 հազար դրամի շեմի մեջ տեղավորվում է։ Եթե մարդը ստացել է մինչեւ 300 հազար դրամ տրանսֆերտ, դա չհայտարարագրվող է։ Այսինքն՝ մարդը որեւէ խնդիր չունի՝ հայտարարագրելու իր տրանսֆերտները, հետեւաբար, որեւէ խնդիր չեմ տեսնում այս տեսանկյունից»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Նա նշեց՝ այդ հարց է, որ մարդը ստանում է իր եկամուտները, ոչ թե տրանսֆերտներ։ Այսինքն՝ սեզոնային աշխատանքից վերադարձողները կարող են հետագայում փոխանցումով ստանալ իրենց վաստակած գումարը։ Բայց այդտեղ էլ, ըստ ՊԵԿ նախագահի, կարգավորում կա․ հիմնականում հարկային նոր պարտավորություն չի առաջանում։

«Ավելին ասեմ՝ նույնիսկ շեմ կա։ Մենք ասում ենք՝ եթե մինչեւ 12 մլն է այդ եկամուտը, ինքը ծագման թուղթ ունենալու խնդիր չունի։ Եթե դրանից ավելի է, պետք է ունենա, եւ հարկ որպես այդպիսին չի առաջանում, որովհետեւ հիմնականում եկամտային հարկի դրույքաչափը դրսում ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Եթե կլինեն դեպքեր, որտեղ եկամտային հարկը 20 տոկոսից ցածր է, այդ տարբերության չափով միայն պետք է վճարել ՀՀ-ում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728