Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մտել եք քաղաքացու գրպանը, բայց ոչ թե ինչ-որ բան եք հանել, այլ 1 մլն դոլարից ավելի գումար եք վերադարձրել»․ ՔՊ-ականը՝ ՊԵԿ նախագահին

Փետրվար 05,2025 15:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում է կազմակերպել ՊԵԿ նախագահի Էդուարդ Հակոբյանի հետ՝ համընդհանուր հայտարարագրման թեմայով։ 

«Ես ավելի քան վստահ եմ, որ մեկ տարի հետո այս համակարգի դեմ խոսացողներն ավելի շատ են քննադատվելու, քան ես ու դուք, որ մարդկանց փորձում ենք ներկայացնել։ Անցած տասնօրյակների ընթացքում մենք կարողացանք այդ կեղծ թեզերը հերքել, որ սա որեւէ կերպ որեւէ նոր հարկային պարտավորություն մարդկանց համար չի ներկայացնում։ Ներդրման պահից դուք մտել եք քաղաքացու գրպանը, բայց ոչ թե ինչ-որ բան եք հանել, այլ 1 մլն դոլարից ավելի գումար եք վերադարձրել քաղաքացիներին»,- ՊԵԿ նախագահին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա կոչ արեց ավելի պարզ ու մատչելի դարձնել համակարգը քաղաքացիների համար, ինչո՞ւ է պահանջվում էլեկտրոնային ստորագրություն եւ ոչ թե գաղտնաբառ։

ՊԵԿ նախագահն ասաց, որ, այո, իրենք նոր հարկային պարտավորություններ չեն առաջադրում, գործող Հարկային օրենսգիրքն իր բոլոր կարգավորումներով շարունակում է մնալ ուժի մեջ։ Որեւէ անձ նոր հարկ չի վճարելու՝ հայտարարագրելով իր եկամուտները, պարզապես հարկվող եկամուտները հարկվելու են, չհարկվողները չեն հարկվելու։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ միայն գաղտնաբառով հնարավոր չէ լրացնել հայտարարագիրը, ՊԵԿ նախագահն ասաց․ «Նույն հարցը երեկ ինձ մոտ էր ծագել։ Սա ՊԵԿ տիրույթի հարց չէ, մասնագետները վերահաստատեցին, որ նույնականացումն անկախ ամեն ինչից կարեւոր է «Ես եմ» համակարգով, որպեսզի մենք հստակ իմանանք՝ ում հետ գործ ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728