Փաստաբան Նարեկ Ալոյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ 113 քաղաքացու գործազրկության խնդիրը լուծելու և այդպիսով կալանավորված անձանց իրավունքների խախտումները կանխելու մասին
Նկատի ունենալով, որ բազմաթիվ կալանավորներ դատարան չեն ներկայացվում բացառապես այն պառճառով, որ ՆԳՆ համապատասխան ծառայության 232 հաստիքներից 113-ը թափուր են` ինչի հետևանքով խախտվում է բազմաթիվ կալանավորների արդար դատաքննության իրավունքը, գրավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում լուծել խնդիրը։
Նշված 113 հաստիքների համալրումը մեր 113 գործազուրկ հայրենակցի կարող է ապահովել աշխատանքով և կանխել դատական նիստերի անհարկի ձգձգումներն ու կալանավորված անձանց իրավունքների շարունակական խախտումները։
Կարդացեք նաև