Ermenihaber. Ամերիկյան «Pew Research Center» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Կրոնական ազգայնականության մակարդակների համեմատություն ողջ աշխարհում» հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 30 երկիր՝ այդ թվում Թուրքիան և շուրջ 55.000 մարդկանց կարծիք։
Հարցման մասնակիցները պատասխանել են կո՞ղմ են արդյոք «կրոնական առաջնորդ» ունենալուն, շարիաթի օրենքներով երկիրը կառավարելուն և կրոնի ու հասարակության փոխհարաբերություններին։
Թուրքիայում մասնակիցների 51%-ը նշել է, որ առաջնորդի կրոնը կարևոր չէ, մինչդեռ 49%-ը կարծում է, որ դա որոշ չափով կարևոր է։ Թուրքիայում բնակչության 77%-ը չի ցանկանում ունենալ «կրոնական առաջնորդ»։
Կարդացեք նաև
Թուրքիայում հարցվածների 65%-ը դեմ արտահայտվել շարիաթի օրենքներով երկիրը կառավարելուն, մինչդեռ 32%-ը նշում է, որ չափավոր կերպով կամ խիստ աջակցում է դրան: Անդրադառնալով կրոնի և հասարակության փոխհարաբերություններին՝ հարցման մասնակիցների 84%-ը նշել է, որ կրոնը օգուտ է բերում հասարակությանը։
Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ թուրքական հասարակության մի զգալի մասը հեռու է կրոնական ազգայնականությունից և իր առաջնորդի կրոնականությունը առաջնահերթություն չի համարում։
Այս տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական դինամիկան Թուրքիայում ավելի մոտ է աշխարհիկ միտումներին, սակայն կրոնական արժեքները շարունակում են որոշակի կշիռ ունենալ հասարակական կյանքում։