Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է՝ հերոսաբար ամեն օր աշխատեք, տուն փող մի տարեք, տվեք ինձ, ես ու իմ նեղ շրջապատը վայելենք. Գառնիկ Դանիելյան

Փետրվար 05,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք ինչ ենք տեսնում, տեսնում ենք, որ տարբեր երկրներում փոքր ու միջին բիզնեսը պաշտպանված է պետության կողմից, խոշորների իրավունքները ինչ-որ չափով կրճատվում են, դրա փոխարեն արտոնություններ են տալիս փոքր ու միջին բիզնեսին: Մեզ մոտ հակառակ պատկերն է, փոքր ու միջին բիզնեսի վրա դրվում են բոլոր պարտականությունները, առավելությունների մասին խոսք չկա: Դրանով պայմանավորված՝ տարեցտարի այդ տնտեսվարողների թիվը պակասում է: Հիմա էլ այս որոշմամբ կարող է այնպես ստացվի, որ առհասարակ պատմության մեջ գրվի, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսն ինչ-որ թվի գոյություն է ունեցել»,- այսօր կառավարության շենքի դիմաց բողոքող ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ցույցին միանալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորը նաեւ հեգնեց՝ կրկնելով Փաշինյանի խոսքերը. «Ասում է՝ երջանիկ եղեք, ձեր գույքահարկը թանկացել է, սա արվում է ձեզ համար: Խոնարհվում եմ ձեր առաջ: Սիրում եմ ձեզ: Դուք հերոսներ եք: Հերոսաբար ամեն օր աշխատեք, տուն փող մի տարեք, տվեք ինձ, ես ու իմ նեղ շրջապատը վայելենք: 7 միլիոն 600.000 դրամի տոմս առնենք, առանձնատներ առնենք, ճոխ մեքենաներ սպասարկեն մեզ ու մեր թիկնազորին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728