Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ԱՀԿ-ի տանիքում ստեղծել էր քվազի-ԱՀԿ. ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

Փետրվար 05,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թրամփը երկրորդ անգամ է դուրս գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Մեր՝ պրոֆեսիոնալ բժիշկների տեսանկյունից, եթե դու որեւէ նոր բան չես ստեղծել, ուրեմն չպետք է այդպես անպատրաստ ավերես հինը: Իհարկե, ամերիկացիների մոտիվացիան այն է, որ 300 միլիոն են վճարում, բայց չինացիներն են այնտեղ ղեկավարում»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ այն հարցերին, թե ինչպե՞ս կանդրադառնա ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համաճարակներին ու համավարակներերին հակազդելու գլոբալ համակարգի վրա, որ հիվանդություններն են առավել հաճախ հայտնաբերվում կորոնավիրուս տարած հիվանդների մոտ:

Գենադի Օնիշչենկոյի խոսքով, ՄԱԿ-ի հովանու ներքո նման տարբեր կազմակերպությունները պարբերաբար հավաքվում եւ ինչ-ինչ հարցեր են քննարկում, ինքն էլ քանիցս ելույթներ է ունեցել տարբեր ամբիոններից: Հիշեցրեց նաեւ Իլոն Մասկի այն հայտարարությունը, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ COVID-19-ը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել: Ակադեմիկոսն ընդգծեց, որ USAID-ը միշտ էլ պետդեպի հովանու ներքո է գործել եւ ունեցել է մի քանի տասնյակ միլիարդ դոլարանոց բյուջե. «Նրանց գործունեության մեծ մասը քաղաքականությունն էր զբաղեցնում, երկրներին ղեկավարելը, ու բոլոր այն հեղափոխությունները, որոնք մենք անվանում ենք տարբեր գույներով, հենց նրանց ձեռքի գործն են»:

Գենադի Օնիշչենկոյի խոսքով, մեղադրանք է հնչում, որ USAID-ը կենսաբանական զենք է ստեղծել, ինչն այդպես չէ. «Այդ նպատակով ԱՄՆ-ում ամբողջ ռազմական արդյունաբերություն է գործում, որն էլ դրանով զբաղվում է… Գուցե Իլոն Մասկը լավ բիզնեսմեն է, բայց կենսաբանական զենքի վատ մասնագետ է, դրա համար լեգենդներ են հյուսվում: ԱՄՆ-ում գործում է ռազմական ինստիտուտների հսկայական համակարգ, որը կենսալաբորատորիաներով է զբաղվում…»:

Ակադեմիկոսի ձեւակերպմամբ, Թրամփն այսօր ավելի ակտիվ է գործում, քան Բայդենն ու Օբաման միասին վերցրած. «Ասում է Կանադան եւ Գրենլանդիան կվերցնեմ, Գազայի ժողովրդին վերաբնակեցնենք արաբական երկրներում՝ անգամ չհարցնելով այդ մարդկանց կարծիքը: Նման հայտարարությունները փաստում են, որ նրա առաջ խնդիր է դրված ավերել անդրազգային կազմակերպությունները… Ինչ վերաբերվում է ԱՀԿ-ին, կարող եմ մեղադրել նրանում, որ ինքն է այդ ամենին հասցրել: Ժամանակին ԱՀԿ-ն շատ ուշադիր հետեւում էր, որպեսզի իր ուղղությամբ կասկածներ չլինեն, թե աշխատում է հօգուտ որեւէ երկրի կամ գովազդում է որեւէ դեղ: Բայց ինքն է առաջինը խախտել այդ սկզբունքը: ԱՄՆ-ը ԱՀԿ-ի տանիքում ստեղծել էր քվազի ԱՀԿ, որին վճարում էր 300 միլիոն դոլար, այդ կառույցն օգտագործում էր ԱՀԿ մանդատը, ինչի արդյունքում ԱՀԿ-ն կորցրեց իր անկախ լինելու համբավը: Դրա համար էլ Թրամփը հայտարարեց, որ մենք 300 միլիոն վճարում ենք, բայց ԱՀԿ-ն աշխատում է չինացիների համար…»:

Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728