«Ժողովուրդը տեսնում է՝ ինչ է կատարվում այս երկրում, անարխիա, անարխիայից բեթար է: Ինքը որ ասում էր հների մասին, նախկինները եւ այլն ո՞ւր են այդ մարդիկ, այդ մարդկանց ինքը փրկեց, իսկ միգուցե ինչ-որ մեկն էլ իրեն փրկի՞, չի փրկվելու: Չի կարելի էս ժողովրդի հետ սենց վարվել: Իրենց հաճույքի համար իմ երեխեն պետք է 150 դրամ տա, որ «կակոյ նիբուձ» քաղաքապետ պառկած գնա, իյա՜ »,- դժգոհեց ՓՄՁ ներկայացուցիչներից մի տղամարդ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ցույց էին անում փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են 2025 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային թանկացումներից:
«Բա ինչի տրանսպորտը չեն սարքում 50 դրամ, ի՞նչն է բարելավվել»,- տնտեսվարողները տրանսպորտի սակագներից էլ հասցրին դժգոհել, հիշեցին նաեւ Տիգրան Ավինյանի հոր վիրավորական խոսքերը ու նույն բառերը վերադարձրին նրան:
Կարդացեք նաև
Տնտեսվարողները նաեւ ընդհանրացրին իրենց բողոքները հարկային թանկացումներից, անցան Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը, թե պետք է դեռ ցեղասպանության պատմությանն էլ վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել ու ինչու:
«Ես մշեցու թոռ եմ, Հայաստանում ոչ մեկը չի կարող մեր եղեռնի հիշատակը ոտքի տակ գցել, որ հիմիկվանից աշխատում են դրա վրա: Ոնց մեր պապերն են մեզ սովորեցրել, մենք էլ մեր երեխեքին ենք սովորեցնում, որ ունենք Արեւմտյան Հայաստան… Փաշինյանը շատ ստախոս, անշնորհք մարդ դուրս եկավ, էդքան բան» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Sputnik Արմենիա»-ի