Լրահոս
Օրվա լրահոսը

Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը

Փետրվար 05,2025 13:34

«Փաստինֆո». Հերթական անգամ Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը վերացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։

Որոշումը կայացրել է դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 35-ամյա Սոսի Խանիկյանը մահացել էր 2021 թ․-ի մարտի 1-ի երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայում ողբերգական վրաերթի հետևանքով։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա, գիտակցության չգալով, մահացել էր։

Նա «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն էր, սցենարիստ էր, նաև բազմաթիվ հիթերի հեղինակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728