Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը և պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը քննարկել են համագործակցության մի շարք առաջարկներ

Փետրվար 05,2025 14:53

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակության հետ։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կրթություն-գիտություն-արտադրություն կապի կարևորությունը, տեխնոլոգիական ուղղվածությամբ բուհերի ու ֆակուլտետների կողմից նորարարության վրա հիմնված գիտահետազոտական ծրագրերի և աշխատանքների մշակումն ու իրականացումը։ Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար սահմանված բարեփոխումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներին, որոնցով հատկապես R&D աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար սահմանվել են հարկային արտոնություններ։

Գոռ Վարդանյանն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական կրթության առաջընթացին ուղղված ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև ծագած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նոր օրենքի շրջանակում ենթաօրենսդրական ակտերի ընդունման, ՀԱՊՀ֊ի բազային գիտահետազոտական լաբորատորիաներում աշխատող գիտական աշխատակիցների համար սահմանված բարեփոխումների շրջանակին, մասնագետների վերապատրաստման գործընթացներին և ոչ միայն։

Քննարկվել է նախարարության մի շարք ծրագրերի՝ այդ թվում «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի, «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում գործակցության նոր հնարավորությունների ստեղծման շրջանակներին: Քննարկվել են համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, նոր մասնագիտությունների ձևավորման ընթացքում կադրային կապիտալի ձևավորման, նախարարութուն-բուհ համագործակցության ընթացքում առաջ քաշված ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու հնարավորությունների վերաբերյալ:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ աշխատանքային խմբերի միջոցով գործողությունների ճանապարհային քարտեզների մշակման շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728