Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածեցինք՝ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է, բերեցինք, բայց ինքն ի՞նչ արեց՝ժողովրդի ծոցի մեջն արեց. քաղաքացին՝ Փաշինյանի մասին

Փետրվար 05,2025 13:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ցույց էին անում ՓՄՁ ներկայացուցիչները: Նրանք շատ վրդովված էին, որ արդեն քանի օր է՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, բայց լսող ու ընդառաջող չկա:

Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են 2025 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային թանկացումներից:

«Մենք զոռով, իրենց վերցրել, դրել ենք իշխանության, բայց այսօր մեր իշխանության ղեկավարները բերաններից կաթնահոտ եկող երիտասարդներ են: Նիկոլս արեց այն ամենը, ինչից ինքը միշտ բողոքում էր ու ցույցեր էր կազմակերպում: Եթե նախկինները չկարողացան մինչեւ վերջ իրագործել, ինքը արեց մինչեւ վերջ՝ Ղարաբաղն էլ տվեց, ժողովրդին էլ ավելի սնանկացրեց: Այսինքն՝ տրանսպորտը թանկացնում ես, որ մարզերից համբալ գյուղացիների երեխեքը չգան կրթություն ստանա՞ն, տրանսպորտի փող չունենան, չէ՞: Դա է ձեր ուզածը: Ինքն արդեն մոռացել է, որ գյուղացու երեխա է եղել: Թող վերանայի իր տված թոշակը, որ ասում է՝ կալորիա հերիքացնող է, իր ծնողը դրանով կապրե՞ր: Մենք իրեն բերեցինք ՝ իմանալով, որ էդքան հասուն չէ, որ երկիր ղեկավարի, բայց ուրիշը չկար, բերեցինք՝ մտածելով, որ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է: Ու ինքը ի՞նչ արեց՝ժողովրդի ծոցի մեջն արեց»,- դժգոհեց ՓՄՁ ներկայացուցիչներից մի կին:

Նա վստահեցրեց, որ եթե այս իշխանությունները հրաժարական չտան, ժողովուրդը կհեռացնի. «Մենք բերել ենք, մենք էլ կհանենք, թող վախենան, որ պատի տակը հանկարծ չքարկոծվեն: Հերիք է ժողովրդին գազազեցնեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Sputnik Արմենիա»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728