«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Ներքին գործերի նախարարությունից հաստատել են մեր տեղեկությունները:
Լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը:
Ըստ նրա՝ զոհվողը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: