Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 05,2025 12:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ

«Մենք պահպանեցինք մեր պետությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մայրաքաղաքը, բազմաթիվ այլ քաղաքներ ու գյուղեր։ Ցավոք, մենք տվեցինք շատ զոհեր»։
Այս հրեշավոր փարիսեցիության հեղինակը Վոլոդիմիր Զելենսկին է։ Մարդ, որն ուներ հնարավորություն և պարտավորություն՝ թույլ չտալու պատերազմ, այն շուտ կանգնեցնելու, երկիրն ավերածություններից փրկելու, հարյուր հազարավոր կյանքեր փրկելու, ու չի արել դա։ Դա անելու համար պետք էր գործել ինքնուրույն՝ դրսի հրահանգները կատարելու փոխարեն։ Հիմա էլ տեսություն է հնարում, թե ինքը փրկել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, և իհարկե՝ ինքնիշխանությունը։

«44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն». սա էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Հրեշավոր նմանություն կա այս երկու աղետաբերների միջև։ Ուկրաինայի դեպքում գոնե պարզ դարձավ, թե ովքեր են հրահրել՝ գնալ պատերազմի, ովքեր են արգելել այն շուտ դադարեցնել։ Հայաստանի պարագայում այս կարևոր հարցը դեռ նոր պիտի պարզվի։

Ստացվում է, երբ կար շքեղ հայկական Արցախ՝ կայացած պետականությամբ, իսկ ադրբեջանական զորքը Ջերմուկի վրա չէր, Հայաստանն ինքնիշխա՞ն չէր։

Ամենևին բացառված չէ, որ առաջիկայում էլի զոհեր տալուց ու նոր տարածքներ կորցնելուց հետո Փաշինյանը նույն հանդարտությամբ ասի՝ այ, հե´նց նոր սկսեցինք կառուցել իսկակա´ն ինքնիշխանություն։ Սա չի բացառվում, քանի որ, «ինքնիշխանություն» ասելով, նա նկատի ունի ինքն իր իշխանությունը, որի պահպանման համար զոհերի ու կորուստների քանակն արդեն վաղուց չի էլ հաշվում։

Ընտրություններ. հերթակա՞ն, արտահե՞րթ, թե՞ այլևս անիմաստ

Ուկրաինայում սկսում են համակերպվել նախագահական ընտրությունների գաղափարի հետ։ Ասել է թե՝ Զելենսկուն փոխելու ու պատմության աղբանոցն ուղարկելու՝ իր արածների հետ։ Գինը սարսափելի է։
Հայաստանում հերթականի թե արտահերթի թեման է եփվում արդեն մեկ տարի։ Խնդիրն այն է, որ ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ նա մինչև ընտրություններն անի մի նոր սարսափելի բան, ստեղծի նոր իրականություն, որից հետո ընտրություններ կարող են կա´մ չլինել, կա´մ լինել անիմաստ մի բան։ Այս սցենարին շատ լուրջ է պետք վերաբերվել։ Ավելին՝ ամենալուրջը սրան է պետք վերաբերվել։ Մեր քաղաքական և հանրային լրջությունը պահանջում է սա գիտակցել և սրա դեմն առնել։ Պետք է պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728